55908 դիտում
15:49 11-11-2017
Երևանում տրվեց «Դուքենդո» կարատե մենամարտերի հայաստանյան առաջնության մեկնարկը, հաղթողները հաջորդ տարի մասնակցելու են Լաս Վեգասում կայանալիք օլիմպիադային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ «Դուքենդո» կարատե մենամարտերի հայաստանյան առաջնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մրցելու են լավագույնները։
1996 թվականից սկսած՝ ամեն տարի Հայաստանի «Դուքենդո» ֆեդերացիան անցկացնում է նմանատիպ առաջնություն, որին մասնակցում են տարբեր տարիքի մարզիկներ։
Այսօր տարբեր տարիքային խմբերից ընտրված 320 մարզիկ իրենց ուժերն են փորձելու լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Առաջնության հաղթողները հնարավորություն կստանան 2018 թվականի հունվարին մասնակցել Լաս Վեգասում կայանալիք օլիմպիադային։
Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, հյուրեր ինչպես Արցախից, այնպես էլ ԱՊՀ երկրներից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 561+
561+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
22:39 23-07-2022
Բարսելոնան կատակել է Ռեալի հասցեին՝ Լաս Վեգասում կայանալիք հանդիպումից առաջ
8403 դիտում
20:40 15-05-2017
Հայտնի է Լաս-Վեգասում անցկացվող «Միսս ԱՄՆ-2017» մրցույթի հաղթողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5207 դիտում
22:34 17-06-2015
Լաս Վեգասում հայրը պատահաբար բռնել է բազմոցի վրայից ընկնող երեխային. տեսանյութ