211652_close_icon
views-count36839 դիտում article-date 15:12 11-11-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. «դուռդ փակ պահիր, հարևանիդ գող մի անվանիր» հայտնի ասացվածքը չի վերաբերում 23-ամյա ամուսիններին. նրանք հարևանի տանից գողացել են 2 մլն 500 հազար դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում առանձնակի խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա նոյեմբերի 8-ին Հացիկ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Աստղիկ Ավետիսյանը Ոստիկանության Ախուրյանի բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրեն անհայտ հանգամանքներում իր տան ննջասենյակի մահճակալին դրված բարձի միջից գողացել են ապակյա տարայում պահվող ոսկյա և արծաթյա զարդերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը կրել է մոտ 2 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։ Տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ գողության մեջ ինքը կասկածում է համագյուղացի՝ 23-ամյա Մարիամ Մանուկյանին, քանի որ միայն նա է իմացել, թե որտեղ են պահված ոսկյա և արծաթյա զարդերը։ Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել Մ. Մանուկյանին և տևական ժամանակ քննչական բաժնում զրույց անցկացնելուց հետո Մ. Մանուկյանը հայտնել է, որ գողությոնը կատարել է ինքը և ողջ գողոնը վաճառելու նպատակով ինքը հանձնել է իր ամուսնուն՝ 23-ամյա Արկադի Բասեղյանին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ Ա. Բարսեղյանին և գողացված ոսկյա և արծաթյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր