211652_close_icon
views-count9448 դիտում article-date 16:11 11-11-2017

ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում. Աշոտյան

«Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Նմանատիպ պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը նաև վերջապես կազատվի այն կարծրատիպից, որով ԵՄ երկրները Վրաստանին առանձնացնում էին մյուս երկրներից, իսկ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին միատեսակ: Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիները քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումների արդյունքում ավելի լավ երկրում ապրեն, և խնդիր է դրված, որպեսզի պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ այդ մոտեցումից»,- [url=https://armenpress.am/arm/news/912118/em-hayastan-arajika-hamadzaynagiry-qaxaqakan-lurj-karevorutyun.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա հստակեցրեց, որ խոսքն այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական աջակցություն՝ բյուջետային և ծրագրային աջակցության տեսքով: «2013 թվականին Հայաստանը պատրաստ էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը։ Փաստաթուղթն ուներ քաղաքական և տնտեսական մաս։ Քաղաքական մասը մենք պատրաստ էինք ստորագրել։ Ուկրաինայի համար ԵՄ-ն բացառություն արեց, ՀՀ-ի համար չարեց։ Այն ժամանակվա եվրոպական հանձնաժողովը բավականաչափ ճկուն չգտնվեց։ Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից, որոնք արդեն 2013 թվականից ասոցացված են։ Մենք դա անում ենք, որովհետև ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել չենք տեսնում»,- եզրափակեց Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր