211652_close_icon
views-count20510 դիտում article-date 14:13 11-11-2017

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է Սանահինի վանական համալիր, ծանոթացել ընթացող վերանորոգման աշխատանքներին և տվել հանձնարարական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Լոռու մարզ է այցելել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարն այցելեց Սանահին գյուղում գտնվող հայտնի Սանահին վանական համալիրը, որտեղ վերանորոգման աշխատանքեր են ընթանում։ Աշխատանքները վստահված է «Արհովշին» ընկերության կողմից։ Նախարարին զեկուցվեց, որ աշխատանքները սկսվել են սահմանված ժամկետից քիչ ուշ, քանի որ համալիրի տանիքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ դրանք կավարտվեն 10 օր ուշացումով։ Ա. Ամիրյանը նկատեց, որ գմբեթներից մեկի վրա, որը 10 տարի առաջ վերանորոգվել էր, կրկին խոտ է աճում, և հանձնարարեց, որպեսզի կարճ ժամանակում մաքրեն այն և կրկին տեսքի բերեն գմբեթը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր