211652_close_icon
views-count5729 դիտում article-date 14:58 11-11-2017

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն, խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ: «[url=http://artsakhpress.am/arm/news/75875/qanaqer-zeytun-bzhshkakan-kentroni-aknabuyzhnery-stepanakertum-irakanacnum-en-anvtchar-virahatutyunner.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Դովլաթյանն ասել է, որ իրենց այցը երկօրյա է: «Մեր այցի ընթացքում նախատեսել ենք 10 վիրահատություն. հիմնականում իրականացնելու ենք աչքի կատարախտի և գլաուկոմայի վիրահատություններ: Ուրախալի է, որ Արցախում նշված հիվանդությունների նվազման միտում է զգացվում»,-ասել է Տ. Դովլաթյանը և ավելացրել, որ այցը նաև փորձի փոխանակման, աչքի վիրահատության նոր մեթոդներին ծանոթացնելու նպատակ ունի:

Նմանատիպ նյութեր