211652_close_icon
views-count19833 դիտում article-date 15:43 11-11-2017

Մոսկվայի դատարանը միջազգային հետախուզում է հայտարարել սնանկացած ադրբեջանցի հայտնի գործարար Իսմայլովի նկատմամբ

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալման և միջազգային հետախուզման որոշումներ է կայացրել Չերկիզովի շուկայի նախկին սեփականատեր, ծնունդով ադրբեջանցի Թելման Իսմայլովի նկատմամբ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան։ «Հոկտեմբերի 30-ին անօրինական որոշում է կայացվել զենքի անօրինական շրջանառության համար ձերբակալման մասին, սակայն որոշումն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Լսումը նշանակվել է նոյեմբերի 15-ին»,-ասել է փաստաբանը։ Իսմայլովին նաև մեղադրում են երկու սպանությունների պատվիրելու մեջ։ Մանրամասները չեն հրապարակվել։ Նշենք, որ ավելի վաղ դատարանը սնանկ էր ճանաչել «Պրահա-ԱՍՏ» ՓԲԸ-ն, որը պատկանում էր Իսմայլովին։ Անցյալ տարվա ամռանը Լաս Վեգասում կալանք է դրվել նաև ադրբեջանցուն պատկանող առևտրի կենտրոնի վրա։

Նմանատիպ նյութեր