211652_close_icon
views-count7094 դիտում article-date 12:22 11-11-2017

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել

Նոյեմբերի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաև սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում առավել աչքի ընկած դիրքի ավագները: Զեկուցելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ սերժանտական խորհուրդների նախագահները ներկայացրել են ոչ միայն արձանագրված հաջողությունները, այլև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել միասնական ու համակարգված աշխատանք: Խորհրդակցության երկրորդ հատվածում ոլորտի սպայակազմի հետ քննարկվել և հաշվետվության տեսքով ներկայացվել են աշխատանքների այն համալիրը, որոնք կատարվել և նախատեսվում են իրականացնել առաջիկա ամիսներին: Խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր