211652_close_icon
views-count3823 դիտում article-date 13:17 11-11-2017

Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում մինչև հաղթանակ տանելը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակելու մասին։ Այդ մասին նշված է երկու երկրների առաջնորդների տարածած համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։ Այսօր Վւետնամում մեկնարկած Ասիականխաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նրանք հաստատել են Սիրիայում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու մասին իրենց վճռականությունը։ Բացի այդ, ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնականության, անկախության ու ինքնիշխանության հավատարմության մասին ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևը։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փաստաթուղթը հատուկ պատրաստվել է Դանանգում հանդիպման համար։ Նրա վերջնական տարբերակը համաձայնեցվել է ԱՄն պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։

Նմանատիպ նյութեր