211652_close_icon
views-count3282 դիտում article-date 12:35 11-11-2017

Ֆիլիպիններում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի այցի

Ֆիլիպիններում ցանկություն չունեն տեսնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ինչի հետ կապված՝ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել, հաղորդում է Ria Novosti-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով։ Նշվում է, որ ԱՄՆ-ի առաջնորդը պետք է մասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին։ Նոյեմբերի 10-ին շուրջ 350 մարդ երթով փորձել է մոտենալ Մանիլայում գտնվող ԱՄՆ դեսպանատանը, սակայն երթի մասնակիցների շարժը խոչընդոտել է ոստիկանությունը։ Նոյեմբերի 13-ին ակտիվիստները պատրաստվում են հրապարակավ այրել Թրամփի խրտվիլակը, ինչպես նաև ակցիաներ անցկացնել ԱՄՆ-ի դեսպանատան և գագաթնաժողովի անցկացման վայրի մոտ։

Նմանատիպ նյութեր