211652_close_icon
views-count25792 դիտում article-date 09:53 11-11-2017

Նոր սկանդալ․ հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել «խաղից դուրս». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչև հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր