211652_close_icon
views-count8440 դիտում article-date 09:20 11-11-2017

Երեկ երեկոյան ԱԺ պաշտպանության և անվ­տանգության հանձնա­ժողովի արտահերթ նիստին պատգամավորները բերման են ենթարկվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվ­տանգության մշտական հանձնա­ժողովը երեկ երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանու­թյուն է տվել «Զինվորական ծա­ռայության և զինծառայողի կար­գավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմանը քննարկելու որոշմանը: Նշենք, որ նիստը պետք է կայա­նար ժամը 18:00-ին, սակայն քվո­րումի բացակայության պատճա­ռով ձախողվել էր: Սակայն գիշե­րը՝ ժամը 21.00-ին խիստ անսպա­սելի տեղի ունեցավ հանձնաժո­ղովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները: Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապա­հովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին, և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրա­կան եզրակացություն տալ նա­խագծին, ինչը և տեղի ունեցավ: Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավոր­ների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները: Հանձնաժողովի նիստը հիշեցնում էր արագացված դատավարու­թյուն. պատգամավորները գրեթե հարցեր չունեին, ելույթներ չեղան, և միայն նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էր, որ հայտա­րարեց՝ նախագիծը խիստ արդի­ական է, հնարավորություն է ստեղծում իսկապես զբաղվելու գիտությամբ: Իշխանությունը ներկայացնող չորս պատգամա­վորները միաձայն կողմ քվեարկե­ցին նախագծին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում::[/b]

Նմանատիպ նյութեր