211652_close_icon
views-count5313 դիտում article-date 22:30 10-11-2017

«Անդրանիկի» բազմահարկերը կունենան նոր կոյուղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արագ թափով առաջ է ընթանում նոր կոյուղագծի կառուցումը Անդրանիկի փողոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երեւան): Հինը հաճախակի խցանումների պատճառով ենթակա չէ հետագա շահագործման: Ինչպես հայտնեց տեղում վերահսկողություն իրականացնող Վեոլիա Ջրի Տեխնիկական տնօրինության ներկայացուցիչ Էդվարդ Հովհաննիսյանը, աշխատանքների սկիզբը դժվար էր: Գրունտը շատ քարքարոտ է, կոյուղին էլ մոտ 2,5մ խորությամբ է գտնվում: Սակայն շուտով կապալառուն՝ «Երջրմուղ-կոյուղի» ՍՊԸ-ն հարմարվեց իրավիճակին ու մոբիլիզացնելով բոլոր հնարավորությունները գործն առաջ տարավ: «Անդրանիկի փողոցի 108 -114շ. կոյուղագծի վերակառուցում» անվանումը կրող ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդհանուր առմամբ 180 մետր տարբեր տրամագծերի կոյուղու ցանց պոլիէթիլենե ակոսավոր խողովակներից, որի ավարտին հարակից 4 բազմահարկերի բնակիչները ջրահեռացման հետ խնդիրներ այլեւս չեն ունենա: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր