211652_close_icon
views-count54555 դիտում article-date 21:36 10-11-2017

Վրաերթ Կոտայքի մարզում. Toyota Camry-ն վրաերթի է ենթարկել «Առինջ Մոլ»-ի 34-ամյա աշխատակցին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Առինջ Մոլ» տոնավաճառի դիմաց Toyota Camry մակնիշի վարորդը վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիկչ, 34-ամյա Արթուր Ադամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրարեթի ենթարկվածը «կրծքավանդակի առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ինչպես նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները ունեն օպերատիվ տեղեկություններ մեքենայի համարանիշների թվերի վերաբերյալ: Կան տեղեկություններ, որ վրաերթը կատարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, ով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև հեռացել: Փաստի առթիվ Ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն, ինչպես նաև ավտոմեքենայի համարանիշների ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր