211652_close_icon
views-count22722 դիտում article-date 21:06 10-11-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ծիծաղելի պատմության մեջ է հայտնվել

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտը կազմակերպչական սխալի պատճառով չի կարողացել ներկա գտնվել նոյեմբերի 8-ին Իսլանդիայի և Չեխիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպմանը (1:2): Անգլիական ակումբի ներկայացուցիչը Դանիայից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ է ժամանել՝ ենթադրելով, որ հանդիպումը կայանալու է տեղի «Լաուգարդալսվելուր» մարզադաշտում: Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով խաղը Իսլանդիայից տեղափոխել էին Կատար, ինչի մասին անգլիական ակումբի սկաուտը տեղեկացված չի եղել: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված էր այդ խաղում տեսնել երիտասարդ իսլանդացի հարձակվող Կրիստիան Ֆինբոգասոնի և «Ուդինեզեի» չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակի խաղը:

Նմանատիպ նյութեր