211652_close_icon
views-count3107 դիտում article-date 23:19 10-11-2017

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գարեզմանատանը 2 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 35 LZ 809 (վարորդ Ա. Խ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NT 961 (վարորդ Կ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր