211652_close_icon
views-count94643 դիտում article-date 18:22 10-11-2017

ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պարգևատրեց աղմկահարույց հանցագործությունները բացահայտած պրոֆեսիոնալ ոստիկաններին ու քննիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պարգևատրումներ ե տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարգևատրվածներն են՝ ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության պետի տեղակալ, Արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաև Ոստիկանության և քննչական ապարատի մի խումբ ծառայողներ: ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ , Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Հ. Պողոսյանին շնորհված մեդալը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր պարգևատրվածները՝ թե՛ Ոստիկանության, թե՛ քննչական ապարատում, համարվում են պրոֆեսիոնալ մասնագետներ, իրենց գործին նվիրված, օժտված են մարդկային բարձր հատկանիշներով: Ա. Այվազյանը պարգևատրվել է օրեր առաջ Արմավիր քաղաքում Մանուշակ մանկապարտեզում պատանդառուի հետ մի քանի ժամ բանակցություններ վարելու և Ոստիկանության իր գործընկերների հետ պրոֆեսիոնալ ձևի պատանդ եղած երեխայի կյանքը փրկելու համար: Իսկ Կոտայքի մարզի քննչական վարչության պետն ու մի քանի քննիչներ, ինչպես նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռ. Կիրակոսյանն ու նրա մի քանի գործընկերներ պարգևատրվել են հանրապետությունը ցնցած 2 քաղաքացու առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը բացահայտելու համար: Նշված 2 բացահայտված գործերում գլխավոր դերակատարում են ունեցել ինչպես ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանը, այնպես էլ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեպ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանն ու Հայաստանի քննաչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարգևատրվածները իրենց աշխատանքով ապացուցեցին , որ չբացահայտվող հանցագործություններ չկան: Կան «ամբաղ-զամբաղ» աշխատողներ, ինչպես մեր որոշ օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր