211652_close_icon
views-count7210 դիտում article-date 18:19 10-11-2017

«Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր կնքել «ՄՅՈւ»-ի խաղացողի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է վերադառնալ Իսպանիա: Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոն»: Գալիք ամռանը Էրերան կլինի մադրիդյան ակումբի գերակա նպատակը: Էրերայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հենց ամռանը և այն դեռևս չի երկարաձգվել: Էրերան վերջերս մերժել է «Յունայթեդի» առաջարկը՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, քանի որ նոր համաձայնագրի պայմանները իրեն չեն բավարարել: Նշվում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հավանություն է տվել տրանսֆերին, Էրերան նույնպես դեմ չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» իրավունք ունի ավտոմատ կերպով Էրերայի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով, սակայն դա կարող է ֆուտբոլիստի հարաբերությունները վատթարացնել ակումբի հետ:

Նմանատիպ նյութեր