211652_close_icon
views-count12501 դիտում article-date 17:27 10-11-2017

Մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք արձագանքել են SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրից մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք արձագանքել են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը: Նրանց էլեկտրոնային նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Շամշյան այս նամակը ուղղված է Ձեզ, մի խումբ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, ովքեր վրդովված են «Բասեն» սուպերմարկետի հրապարակած կեղծիքից և հավաստիացնում են որ Արտյոմ Դիլանյանը երբեք անսթափ վիճակում չի լինում: Ֆեյսբուքից գտած գարեջուրը ձեռքին նկարը չի ապացուցում այն փաստը. որ ինքը կախում ունի ալկոհոլից: Գարեջուր օգտագործում են շատերը, բայց դա չի նշանակում, որ կարող են մարդուն պիտակավորել, որ նա կախում ունի խմիչքից: Եթե այդպես է՝ «Բասեն» սուպերմարկետը կարող էր Ձեզ տրամադրել այն տեսաերիզները, որտեղ երևում է, որ Ա. Դիլանյանը եղել է անսթափ վիճակում, ոչ թէ որտեղից-որտեղ գտներ մի գարեջրով նկար և դրա հիման վրա կեղծ հոդված հրապարակել: Նշենք նաև, որ այսօր՝ 21-րդ դարում, չտեսնող անձը կարողանում է լիովին օգտվել սմարթֆոնից և համակարգչից: Ի գիտություն «Բասեն» սուպերմարկետի, տեղեկացնեմ որ գոյություն ունի «JAW» համակարգչային ծրագրի դասընթացներ՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, որը ՀՀ-ում առաջինը մեկնարկել է Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ն, ի դեմս կենտրոնի հիմնադիր նախագահ պարոն Ա.Դիլանյանի նախաձեռնությամբ: Ծրագրի շնորհիվ բազմաթիվ չտեսնող երիտասարդներ այսօր լիովին օգտվում են համակարգչից: Ի գիտություն «Բասեն» սուպերմարկետի՝ Ա.Դիլանյանը ևս կարող է օգտվել և սմարթֆոնից և համակարգչից: Նշում են նաև, որ Ա. Դիլանյանի մոտ աշխատել է չտեսնող երիտասարդ, որը ինքն է դասավանդել մյուս չտեսնողներին: Վերջում ուզում ենք ցավով նշել, որ մեր կողմից սիրված ու շատ հարգված Ա. Դիլանյանը չի կարողանում նայել մարդկանց մարմի, այսպես կոչված, որոշ մասերին, ինչպես նշել էր «Բասեն» սուպերմարկետը իր հոդվածում: Խնդրում ենք այս նյութը ևս հրապարակեք, կից ներկայացնում ենք նկարներ «Բասեն» սուպերմարկետից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր