211652_close_icon
views-count100137 դիտում article-date 16:48 10-11-2017

Բազմազավակ ընտանիքը «Արցախբանկ»-ին պարտք ունենալու պատճառով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, իրենց ձեռքի տակ ունենալով դատարանի որոշում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կատարեցին բազմազավակ ընտանիքի վտարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները տարիներ առաջ «Արցախբանկ»-ից գումար են վերցրել ինչ-որ տոկոսով և սկզբից կանոնավոր վճարումները կատարել են։ Որոշ ժամանակ անց ընտանիքի անդամներից տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել և նրանց աչքին ավելի շատ երևացել է տղամարդու բուժումը, քան բանկային վճարումները, ու նրանք այդ գումարով հոգացել են հիվանդի բուժման ծախսերը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի ամենատարեցը լացակումաց ասում էր. «Մենք ընդունում ենք, որ որոշ չափով ունենք մեղավորություն, բայց խնդրել ենք, որպեսզի գոնե ժամանակավորապես էս ձյուն ձմեռով չթողնեն, մնանք բաց երկնքի տակ։ Հիմա չգիտենք՝ ինչ ենք անելու, ուր ենք գնալու։ Խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի մի անկյուն տան մեզ, մեր 7 նաֆարով ժամանակավորապես պատսպարվենք, մեր գլխին ծածկ ունենանք»։ Այսօր նշված հասցե էին ժամանել նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի վերաբերյալ։[/b] Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր