211652_close_icon
views-count5442 դիտում article-date 16:42 10-11-2017

Արթուր Պետրոսյան. Այսպիսի խաղերը շատ օգտակար են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՆՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը՝ Բելառուսի հետ ընկերական հանդիպումից (4:1) հետո: [b]-Ի՞նչպես կգնահատեք այս խաղը, ի՞նչ դեր ու նշանակություն ուներ այն: [/b] -Մեր համար ամենակարևորն այս խաղում փորձարկումներն էին, որ կարողանայինք նոր հրավիրված խաղացողներին տեսնել խաղադաշտում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր նրանց տեսնել միջազգային մակարդակի խաղում: Իմ կարծիքով՝ վատ չստացվեց: [b]-Ձեր ապագան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում որոշվա՞ծ է, թե՞ դեռ անորոշ վիճակ է։ [/b] -Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում: [b]-Խոսում էինք նոր ֆուտբոլիստներից, բայց այսօր ունեինք ընդամենը երկու նորեկ, մնացածները եղել էին հավաքականում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում չունենք հերթափոխ: [/b] -Եթե նկատի ունեք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ՝ ապա ոչ, չունենք: Ռումյան Հովսեփյանը երեք տարի է՝ չէր հրավիրվել հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի առաջնությունից: Մեր ներկայացրած հայտացուցակում նշված ֆուտբոլիստներին ենք հարմար գտել հրավիրել հավաքական, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցրել ենք այդ ուղղությամբ աշխատանքները կամ չենք փնտրում: Ամեն ինչ անելու ենք, որ նոր խաղացողների գտնենք և հրավիրենք հավաքական: [b]-Ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև նոր մրցաշրջանում: [/b] -Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ մեր գլխավոր նպատակը Ազգերի Լիգայում լավ հանդես գալն է: 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին խմբային հանդիպումներ են տեղի ունենալու, և մեր առաջին խնդիրը այդ խմբից դուրս գալն է: [b]-Խնդրում եմ նշել այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում և կարող են կանչվել ազգային հավաքական: [/b] -Այս պահին չեմ ուզում անուններ նշել, բայց կան երկու ֆուտբոլիստներ, որոնց խաղին ցանկանում եմ անձամբ հետևել, ու եթե հնարավորություն լինի, նաև խոսել նրանց հետ հավաքականում հանդես գալու մասին: [b]-Ինչպե՞ս կբնութագրեք երկու նորեկներին՝ Էրիկ Վարդանյանին և Հայկ Իշխանյանին: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները։ [/b] -Այս պահին արդարացրին, բայց մի խաղը ոչինչ չի նշանակում, և պետք է խաղից խաղ արդեն Հայաստանի առաջնությունում ավելացնել: Եթե մի խաղ լավ ես խաղում, բայց հետո հինգ անընդմեջ խաղ ձախողում ես, ուրեմն դա ոչ իրենց, ոչ մեզ ոչինչ չի տալու: Այս խաղից գոհ եմ, բայց ուզում եմ նրանք ավելացնեն, քանի որ մեծ պոտենցիալ ունեն: [b]-Այսօր Գեղամ Ղադիմյանը խաղում էր ձախ պաշտպանի դիրքում: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը, և հնարավո՞ր է նա շարունակի հանդես գալ այդ դիրքում: [/b] -Հենց դրա համար էլ այս խաղերը շատ օգտակար են, քանի որ կարողանում ես որպես մարզիչ որոշ փորձարկումներ անել: Գեղամը միայն պատանի հասակում էր այդ դիրքում խաղացել: Այսօր կային դիրքային սխալներ, կային բաներ, որոնք չստացվեցին նրա մոտ, սակայն հիմնականում ես գոհ եմ նրա խաղից: Այդ դիրքում նրա խաղը նաև լրացուցիչ մրցակցություն է բերում այդ դիրքի համար, քանի որ Լևոն Հայրապետյանը երկու ամսով վնասվածք էր ստացել, Գագիկ Դաղբաշյանն իր ակումբում ոչ միշտ է այդ դիրքում խաղում: Եթե մենք բոլոր դիրքերում կարողանանք ստեղծել նման մրցակցություն, ապա կարող ենք առաջընթաց ապրել: [b]-Պարոն Պետրոսյան, մեր հաջորդ մրցակիցը Կիպրոսն է, և հաջորդ մրցակիցներն «Ազգերի Լիգայում» նույնպես լինելու են Բելառուսի, Կիպրոսի մակարդակի թիմեր: Արդյո՞ք դա չի նշանակում, որ դա մեր ֆուտբոլի համար նահանջ կլինի և այն չի զարգանա: [/b] -Քիչ առաջ նշեցի, որ մեր նպատակը հաջորդ տարի «Ազգերի Լիգայում» հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ, և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը մարտին, երկուսը` հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր