211652_close_icon
views-count3977 դիտում article-date 17:56 10-11-2017

Ասիա-խաղաղօվկիանոսյան ապագան չպետք է Հս. Կորեայի երևակայության պատանդը լինի. Թրամփ

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապագան Հյուսիսային Կորեայի երևակայության պատանդն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանանգում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/wires/afp/article-5069119/Trump-says-Asia-held-hostage-N-Koreas-twisted-fantasies.html]The Daily Mail[/url]-ը: «Այս տարածաշրջանի և այս հրաշալի մարդկանց ապագան չպետք է բռնի նվաճումների և միջուկային շանտաժի վերաբերյալ բռնապետի խեղաթյուրված երևակայությունների պատանդը լինի»,- ասել է Թրամփը: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել էր, որ ամերիկացիները և հարավկորեացիները երազում են ազատ և անվտանգ Կորեական թերակղզու և ընտանիքների վերամիավորման մասին:

Նմանատիպ նյութեր