211652_close_icon
views-count13672 դիտում article-date 12:46 10-11-2017

Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներին՝ դրանք որակելով սկանդալ: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին եւ վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին: Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք... Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները եւ ապօրինությունները... Պարկեշտ եւ ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»: Սակայն ԲՈՒՀ-ում եւ հենց նույն նախարարն էլ գիտեն,որ այդ եւ շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է: Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ եւ ի տարբերություն պարոն Մինասյանի եւ նրա շրջապատի,ովքեր բացարձակ պատկերացում չունեն,թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է եւ արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը: Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» եւ աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ,ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միեւնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին: Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում...Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից: Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաեւ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել: Սակայն,ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ... Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը: Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ եւ հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը... Պարոն Մինասյանի բեսպրեդելը եւ անօրինականությունները, ինչպես նաեւ ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը եւ կաթվածահար անում ուսումնական պրոցեսը: 500 միլիոն դրմա փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է»: Ինչպես ավելի վաղ Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/27/1078410/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան Պետական Համալսարանում» շարունակվել էր ուսանողների դասադուլը: Համալսարանի բակում ուսանողների հետ միասին ակցիային մասնակցել էին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկայնն ու Գագիկ Համբարյանը: Թ՛ե ուսանողները և թե՛ նշված դասախոսները պահանջել էին Շիրակի մարզի դատախազությունից, որպեսզի անկախ հանձնաժողովը ֆինանսական և այլ ստուգումներ կազակերպեին համալսարանում, ինչից հետո կպարզվեր, որ «ռեկտորը ավերում է բուհը»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսանողները բաձրաձայնել էին նաև, որ իրենց բողոքի ակցիան ոչ ոքի կողից չի ուղղորդվում և իրենք պայքարելու են մինչև վերջ, որպեսզի արդարությունը վերականգվի և որ ռեկտորը չպետք է ինքնագլուխ, չհիմնավորված որոշումներ կայացներ: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր