211652_close_icon
views-count2852 դիտում article-date 17:48 10-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 9-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է խարդախության և ապօրինի ծառահատման 7-ական, գողության 4, խուլիգանության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր