211652_close_icon
views-count8219 դիտում article-date 11:26 10-11-2017

Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ՝ -«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» -Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, -«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, -«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, -«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, -«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, -«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, -«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, -«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, -«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, -«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, -«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, -«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նմանատիպ նյութեր