211652_close_icon
views-count8593 դիտում article-date 10:39 10-11-2017

ԱԺ-ում ցուրտ է. ջեռուցում չկա. պատգամավորները կալարիֆեր են միացնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավականին ցուրտ է: Պատգամավորները աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Նրանք այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը: Մասնավորապես, այսօր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստն անցկացվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, քանի որ այն ջեռուցվում էր փոքր կալարիֆեր, իսկ համապատասխան նիստերի դահլիճը՝ ոչ: Armtimes.com-ը, երբ Զոհրաբյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ համապատասխան դահլիճում չի անցկացնում նիստը: Նա պատճառաբանեց, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները հարգելի և անհարգելի պատճառով բացակա են, այդ իսկ պատճառով իր աշխատասենյակում է նիստն անցկացնում: Թեև դիտարկենք, որ երեկ գրեթե նույն հանձնաժողովակնների թվով կամ ավելի քիչ, համապատասխան դահլիճում տեղի ունեցավ մեկ այլ հանձնաժողովի նիստ: «Հայկական ժամանակ»-ն ԱԺ կենտրոնացված ջեռուցման մեկնարկի օրը ճշտելու համար դիմեց կառույցի լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանին: Նրա պատասխանը ստանալուն պես ևս կհրապարակենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր