211652_close_icon
views-count12418 դիտում article-date 10:31 10-11-2017

Ո՞վ է կանգնած բողոքող ուսանողների հետևում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Տարկետման հնարավորություն ունեցող չորս հարյուր ուսանողի համար համայն հայոց ուսանողները դուրս կգա՞ն «կենաց-մահու» պայքարի... բանակի դեմ: Երբե՛ք: Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար՝ իրենց բուն քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին, ինչը նորմալ է: Հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Սարգսյանն է այն իրավահաջորդը, որին պատրաստում է Սերժ Սարգսյանը` ապագայում («իքս» թվին) իշխանությունը հանձնելու համար: Ի դեպ, մի շատ կարևոր դետալի մասին, չգիտես ինչու, չենք խոսում. Վիգեն Սարգսյանը եզակի է նաև մեկ այլ առումով. նա, որքան էլ պարադոքսալ թվա, այն երեքի մեջ է, ովքեր գիտեն ղարաբաղյան խնդրի բանակցային «նրբությունները». չմոռանանք, տևական ժամանակ (թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք) նա ներկա է եղել այդ բանակցություններին: Իսկ այդ նրբություններին Հայաստանում «տիրապետում» են ընդամենը երկու մարդ` Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան: Եվ սա Վիգեն Սարգսյանի իրավահաջորդ լինելու ամենառացիոնալ բացատրություններից մեկն է նաև, ի տարբերություն ուսանողների թիկունքում նրա դեմ պայքարի ելած իշխանական թևերի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր