211652_close_icon
views-count8629 դիտում article-date 09:54 10-11-2017

Նաիրա Զոհրաբյան - Իլհամ Ալիև պայքարը կշարունակվի Բաքվում՝ ԵԽԽՎ նիստում. Ադրբեջանը սարսափի մեջ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիա­յի և փախստականների հանձ­նաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպա­կան ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Կարելի է են­թադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաց­վում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթ­նաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆա­շիստները, ովքեր պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք: Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր