211652_close_icon
views-count18186 դիտում article-date 09:36 10-11-2017

Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի. Սեյրան Օհանյանի նվերը Սասուն Միքայելյանին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա են եղել «Ելք»-ի անդամները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ուշագրավն այստեղ միայն Սեյրան Օհանյանի մասնակցությունը չէ Սասուն Միքայելյանի ծննդյան տոնին, այլ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը միասին տոնական սեղանի մասնակից կդառնան։ Ավելին՝ Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բաժակ բաժակի են զարկել, այլև միասին ջիգյարով պարել են ռեստորանի պարահարթակում։ Վերջում Սեյրան Օհանյանը թանկարժեք իսպանական թուր է նվիրել հոբելյարին և բարեմաղթել. «Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի», ասել է ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող նախկին պաշտոնյան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր