211652_close_icon
views-count16181 դիտում article-date 11:39 10-11-2017

Մոսկվայում ԱՄՆ-ի նախագահ Թրամփին առաջարկել են 5 ռուս կանանց հետ գիշեր անցկացնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլլերը պատմել է, թե ինչպես են 2013 թվականին Թրամփի՝ Մոսկվա կատարած այցելության ժամանակ նրան հյուրանոցի իր համարում առաջարկել գիշերն անցկացնել 5 ռուս գեղեցկոիհիների հետ, հաղորդել է NBC NEWS-ը։ Այդ մասին նախկին թիկնապահը պատմել է կոնգրեսում լսումների ժամանակ։ Նրա խոսքով՝ Թրամփն այդ օրերին աշխատանքային հանդիպում էր անցկացնում «Միսս Տիեզերք» մրցույթի շրջանակներում, իսկ հանդիպման ավարտին նրան է մոտեցել մասնակցիներից մեկը և առաջարկել Թրամփին 5 կանանց ուղեկցում դեպի իր համար։ Առաջարկին ինքը և Թրամփը ծիծաղել են, և ԱՄՆ-ի նախագահը միայնակ ուղևորվել է դեպի իր համարը։

Նմանատիպ նյութեր