211652_close_icon
views-count5297 դիտում article-date 09:27 10-11-2017

Տարոն Մարգարյանը խոստովանում է՝ 2018-ը Երևանի համար հետընթացի տարի է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ և ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երևանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու: Մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի ևս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երևանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երևանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի ևւս Երևանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երևանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ: Ու հիմա ստացվում է, որ երևանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երևանը բյուջե ունենա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր