211652_close_icon
views-count4055 դիտում article-date 23:30 09-11-2017

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահն այցելել է ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։ ՀՀ ԱԳ նախարարի անունից ողջունելով ԵԽ բարձրաստիճան հյուրին` Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում Կոնգրեսի տրամադրած փորձագիտական աջակցությունը, ի թիվս այլոց` 2016թ. հունիսին ստորագրված Ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Նա անդրադարձ կատարեց տեղական ժողովրդավարության ոլորտում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվեց նաև Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք բարձր գնահատվեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը՝ արձանագրելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման հետևողականությունը և դինամիկ ընթացքը։

Նմանատիպ նյութեր