211652_close_icon
views-count3082 դիտում article-date 22:43 09-11-2017

Մոլդովայի Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Նախագահ Դոդոնն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Մոլդովայի Հանրապետության նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նմանատիպ նյութեր