211652_close_icon
views-count12849 դիտում article-date 22:19 09-11-2017

Նախագահի նստավայրում ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-մոլդովական բարեկամության ամրապնդման գործում Մոլդովայի հայ համայնքի զգալի դերակատարությանը: Երկու երկրների նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները զարգացնելու և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվորեն առաջ շարժվելու, նախանշած համատեղ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ բաժակ բարձրացնելով Հայաստանի և Մոլդովայի բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու պետությունների ու ժողովուրդների խաղաղության և բարօրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր