211652_close_icon
views-count19830 դիտում article-date 20:28 09-11-2017

Սերխիո Ռամոս. Ռոնալդուի խոսքերը երկերեսանիություն են

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը անհամաձայնություն է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը հայտարարել էր, թե թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ թուլացել է: «Ես համաձայն չեմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Իմ կարծիքով, ասել, թե «Ռեալն» ավելի թույլ է դարձել, երկերեսանիություն է: Ես ավելի շուտ կընդգծեի վնասվածքները: Իհարկե, կազմը փոխվել է: Սակայն մի մասը թիմին մի բան է տալիս, մյուսները՝ այլ բան: Իմ համար էական չէ, թե ով է գոլ խփում: Բոլոր դեպքերում դա ինձ բավականություն է պատճառում: Սակայն Ռոնալդուի դերն այլ է: Կան բազմաթիվ անհատական տիտղոսներ, որոնք կախված են նրանից, թե ինչ գոլեր ես խփում», ասել է Ռամոսը: Հիշեցնենք, որ ամռանը «Ռեալից» հեռացել են Պեպեն («Բեշիքթաշ»), Ալվարո Մորատան («Չելսի») և Խամես Ռոդրիգեսը («Բավարիա»):

Նմանատիպ նյութեր