211652_close_icon
views-count30907 դիտում article-date 20:11 09-11-2017

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմի կազմում չորս գոլն էլ տարբեր ֆուտբոլիստներ խփեցին. Օզբիլիզը, Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: Նշենք, որ Մխիթարյանը չիրացրեց 11մ. հարված: Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի, այս անգամ՝ Կիպրոսի հավաքականի հետ: Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ [b]Ընկերական հանդիպում՝ Հայաստան - Բելառուս՝ 4:1 [/b] Արաս Օզբիլիս, 41, Հենրիխ Մխիթարյան, 45, Ռումյան Հովսեփյան, 55, Էրիկ Վարդանյան, 84 - Անտոն Սորոկա, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր