211652_close_icon
views-count21224 դիտում article-date 19:08 09-11-2017

Հանրապետության ավագ դպրոցներում անցկացվել է «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացվել է «Հայ զինվորը» խորագրով մրցույթ: Պաստառների մրցույթի արդյունքում երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի պաստառը, որը նկարել է 10-րդ դասարանի աշակերտ Արման Վարդանյանը: Շնորհավորում ենք ղեկավար Հրաչուհի Ներսեսյանին և աշակերտ Ա. Վարդանյանին հաղթանակի կապակցությամբ: Ծրագրի շրջանակներում Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի 10-րդ դասարանում սեպտեմբերի 22-ին իրականացվել է վերապատրաստում քլաստեր դպրոցների 9-10-րդ դասարանների դասղեկների համար, ներկայացվել է միասնական դասի պլանը քլաստեր դպրոցներում՝ նույն թեմայով միասնական դաս անցկացնելու համար: Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում 10-րդ դասարանի դասղեկ Հ. Ներսեսյանը դպրոցի 10-րդ դասարանցիների համար կազմակերպել էր նաև դաս-սեմինար, որին ներկա էր հյուր-բանախոս Պաշտպանության նախարարությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր