211652_close_icon
views-count6891 դիտում article-date 17:56 09-11-2017

Համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մարիա Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ կլինեն հստակ ժամկետներ, երբ կուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան: Նա հավելեց նաև, որ Արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են:

Նմանատիպ նյութեր