211652_close_icon
views-count8402 դիտում article-date 18:56 09-11-2017

Կառավարության պահուստային ֆոնդը կհամալրվի 1,456.1 մլն դրամով բյուջետային ծախսերի ճշգրտման շնորհիվ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ճշգրտել ՀՀ 2017 թ. պետբյուջեով կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների գծով նախատեսված ծախսերի ծավալները, ինչի շնորհիվ այդ ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված միջոցների ազատվող մասի հաշվին ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը կհամալրվի 1,456.1 մլն դրամով: Որոշման համաձայն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտները կստանան հասանելիք միանվագ դրամական օգնությունը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերատ» ՊՈԱԿ-ի առանձին բաժանմունքները կապահովվեն բնականոն ջեռուցմամբ:

Նմանատիպ նյութեր