211652_close_icon
views-count21721 դիտում article-date 13:26 09-11-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Արաբկիր վարչական շրջանի սեփական տներից մեկը, որտեղ 6 անչափահաս երեխա է ապրում, անձրևների ժամանակ ողողվում է ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան փողոցի 13 տանը, որը պատկանում է Լուսինե Կոստանյանին, ապրում են մեծահասակներից բացի, նաև 6 անչափահաս երեխաներ, որոնցից ամենափոքրը 1 ամսական է: Երբ հորդառատ անձրևներ են լինում, տանը մնալը ուղղակի վտանգավոր է, քանի որ փողոցի ամբողջ անձրևաջրերն առանց որևե խոչընդոտի լցվում է տուն՝ ողողելով բոլոր սենյակները: Վերջին դեպքը երեկ է եղել երեկոյան: Բնակիչները հայտնվել են արտակարգ իրավիճակում, ջուրը ամբողջութամբ ողողել է տունը, երեխաներին այլ ճանապարհներով՝ տանիքով մեծ դժվարությամբ տարհանել են: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ ստեղծված ծանր իրավիճակում չեն կարողանում կողմնորոշվել թե ուր դիմեն, ինչ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման համար, այլապես իրենք այլևս անզոր են գիշեր-ցերեկ ջուր դուրս հանել տանից: Ասացին, որ ջուրը ամբողջությամբ քայքայել է պատերը, տան կահույքը, տեխնիկան: Երեկ ջրի այնքան մեծ հոսք է եղել, որ բարձրությունը տան ներսում կազմել է մոտ 40 սմ: Բազմազավակ ընտանիքի անդամները խնդրանքով դիմեցին համապատասխան կառույցներին՝ թաղապետարանին, քաղաքապետարանին, որ ստեղծված ծանր իրավիճակից իրենց հանեն, սելավատարներ կառուցեն կամ այլ ճանապարհով իրենց փրկեն անձրևաջրերի վնասներից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր