211652_close_icon
views-count5030 դիտում article-date 11:59 09-11-2017

Վաղը տեղի կունենա Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև վաղը՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում տեղի կունենա։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ներկա պահի համաձայնեցվում է հանդիպման ժամանակը, իսկ հանդիպումը կկայանա ամսի 10-ին»,-ասել է նա։ Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունենալու Վիետնամում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր