211652_close_icon
views-count7147 դիտում article-date 14:35 09-11-2017

Անկարայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով 100-ից ավելի մարդ է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության ուժերը 101 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեալու մեջ։ Այդ մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկարայում անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումներին ներգրավված է եղել ավելի քան 1500 ծառայող։ Գործողություններն անցկացվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ընդհանուր հաշվով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում 245 մարդ կա։

Նմանատիպ նյութեր