211652_close_icon
views-count4453 դիտում article-date 14:48 09-11-2017

Քսենիա Սոբչակը գտնում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ տեղին են

ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածությունը առաջադրել ցանկացող հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը ճիշտ է գտնում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Այդ մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի միջազգային այն սարսափելի հարաբերությունների համար, որոնք առկա են իր մեղքով։ Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը. Ղրիմը ուկրաինական է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ չնայած ՌԴ-ԱՄՆ լարված հարաբերություններին, այնուամենայնիվ, Վաշինգտոնը պետք է կարողանա տարբերություն դնել ղեկավարության ու հասարակ ժողովրդի միջև։

Նմանատիպ նյութեր