211652_close_icon
views-count2644 դիտում article-date 13:04 09-11-2017

Անձրևաջրերի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 04:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 CX 442 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Նոյեմբերի 9-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քոչարյան փողոցում անձրևաջրերի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը (ավտոմեքենաներից մեկի մեջ վատառողջ քաղաքացի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 34 ZQ 007 և «Volkswagen Golf» մակնիշի 34 QP 685 պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետև սահմանազատել տարածքը:

Նմանատիպ նյութեր