211652_close_icon
views-count4328 դիտում article-date 09:51 09-11-2017

Լուրջ քննարկում է սպասվում ԵՄ-ի հետ համաձայնագիրը ս­տորագրելուց մի քանի օր անց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, կարծես թե, կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կս­տորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարա­նական լսումներ «Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և խորացված գործընկերություն» թեմայով: Ավելի նպա­տակահարմար են գտել քննարկումն անցկացնել համաձայնագրի ստորագ­րումից հետո: Նշենք, որ խորհրդարա­նական լսումներն անցկացվելու են ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրո­պական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Լսումներին նախա­տեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավա­րության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ «Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ և ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարևորագույն քաղաքական փաս­տաթղթին», ու հավելել, թե խորհրդարանական լսումներն ունենալու են «քաղա­քական նշանակություն, բովանդակային կարևորություն»: Միայն թե ոչ վաղ անց­յալում նույն Աշոտյանը պնդում էր, թե պետք չէ շատ ոգևորվել ԵՄ համաձայնագրից ու այն դարձնել «տոնածառ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր