211652_close_icon
views-count33106 դիտում article-date 09:23 09-11-2017

Գյումրու «Բասեն» սուպերմարկետի որոշ աշխատողներ հաճախորդներին վերաբերվում են արհամարհական՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Դիլանյանի մոտ առկա են տեսողական որոշ խնդիրներ: Արտյոմը արդեն 3 ամիս է, իրեն վիրավորված է զգում իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով, իսկ երեկվա կատարվածն էլ առիթ դարձավ, որ նա արտահայտի իր զգացմունքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ վերջին ժամանակներում, երբ գնումներ կատարելու նպատակով մտնում է «Բասեն» սուպերմարկետ, իր՝ առողջական խնդիրների ունենալու կամ այլ պատճառներով իրեն ծաղրում են, որից էլ ինքը շատ վիրավորված է զգում: Երեկ երեկոյան էլ տուն վերդառանալիս մտել է նշված սուպերմարկետ՝ օղի գնելու նպատակով: Աշխատողին խնդրել է, որ օղին իջեցնի և տա իրեն, սակայն աշխատողը արհամարհական շեշտով պատասխանել է, որ դա իրենց մոտ գումար արժի, այն դեպքում, երբ դա մտնում է նրա պարտականությունների մեջ: Զարմանալին այն է, որ անգամ մենեջերն է պաշտպանել իր աշխատողին և արդարացրել նրա արարքները: Ի դեպ, Ա. Դիլանյանը հանդիսանում է «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր