211652_close_icon
views-count14687 դիտում article-date 22:26 08-11-2017

Լիոնել Մեսին խոստացել է ուխտագնացություն կատարել, եթե հաղթի ԱԱ-2018-ում,

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 2018թ. աշխարհի առաջնությանը վերաբերող խոստում է տվել: «Ինձ ոչ մի պահ չի լքել հավատը, որ մենք կհայտնվենք աշխարհի առաջնությունում: Բայց ես մտածում էի, որ մենք մեր տեղը եզրափակիչ փուլում կապահովենք մինչև Էկվադորի հետ վերջին խաղը: Եթե մենք աշխարհի չեմպիոն դառնանք, խոստանում եմ, որ ուխտագնացություն կկատարեմ մինչև Սուրբ Նիկոլայի եկեղեցին: Մենք ցանկանում են նվաճել աշխարհի գավաթը», ասել է Մեսին: Սուրբ Նիկոլայի եկեղեցին գտնվում է Մեսիի ծննդավայր Ռոսարիո քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Այդ տեղանքը հայտնի է Կույս Մարիամի հայտնություններով:

Նմանատիպ նյութեր