211652_close_icon
views-count5898 դիտում article-date 21:05 08-11-2017

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջգերատեսչական աշխատանքային խմբի արտագնա հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» դրույթների իրականացման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի արտագնա հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի` ամփոփվել են նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Միջոցառման ընթացքում ներկայացվել են պաշտպանության համակարգում կանանց ներգրավման, նրանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր