211652_close_icon
views-count30763 դիտում article-date 20:20 08-11-2017

Քեզ բացակա չենք դնի. Շիրակի մարզի Շիրակ գյուղի դպրոցի բակում տեղադրվեց իսկական հերոս՝ Գոռ Գարեգինյանի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի միջնակարգ դպրոցի բակում Գոռ Գարեգինյանի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել: Խաչքարի հեղինակը հերոսի հորեղբայրը` Արթուր Գարեգինյանն է: Նա Արցախյան ազատամարտի մասնակից է: Գոռը հերոսաբար կռվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, մեկ ամիս շարունակ Մատաղիսի դիրքերն էր պաշտպանել` իր քայլերով ոգեւորելով ծառայակից ընկերներին: Տղան ընկավ հերոսի մահով ամիսներ անց` 2017 թվականի փետրվարի 6-ին Թալիշում` դիպուկահարի կրակոցից: Խաչքարի բացմանը ներկա էին արցախյան ազատամարտի մասնակիցներն ու ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները: Գոռի սխրանքի լուռ վկա խաչքարն ապագա զինվորների մեջ հայրենասիրություն կսերմանի: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր