211652_close_icon
views-count5863 դիտում article-date 20:38 08-11-2017

Չինաստանում մառախուղի պատճառով ավելի քան 30 ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 6 վիրավոր

Չինաստանի խոշոր մայրուղում 31 ավտոմեքենա է միմյանց բախվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Շղթայական ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 8-ին, վաղ առավոտյան՝ Չինաստանի Հենանի մայրուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարը տեղի է ունեցել մառախուղի՝ տեսանելիության վատ պայմաններում: Վթարի հետևանքով կա առնվազն 1 զոհ, ևս 6 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր