211652_close_icon
views-count4667 դիտում article-date 15:10 08-11-2017

Տարկետման իրավունքը սահմանափակելով սոցիալական արդարությունը չի վերականգնվի. ուսանողները` նախարարին. Tert.am

Տարկետման իրավունքի սահմանափակումից դժգոհող ուսանողները շարունակում են իրենց մտահոգությունները ներկայացնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/11/08/protest/2533599]Tert.am[/url]-ը։ Ուսանողուհիներից մեկը նշեց, որ ներկայումս դիմորդների մոտ ձգտում կա անվճար ընդունվելու, և եթե այս օրինագիծն ընդունվի, նրանց մոտիվացիան կորելու է, ավելի շատ չեն ձգտի պարապել, իսկ զինվորականի մասնագիտությունը կդառնա առաջնային: Մեկ ուրիշ ուսանող ասաց, որ իրենք նույնպես ունեն այն համոզումը, որ ասպիրանտուրան պետք է ազատել կեղծ գիտնականներից, բոլոր այն մարդկանցից, ովքեր հետբուհական կրթությունն օգտագործում են որպես զինծառայությունից խուսափելու գործիք: Ուսանողները հարց բարձրացրեցին նախարարին, թե ինչու է այդքան անհասանելի, և մինչ այս իրենց հետ չի հանդիպել: «Ես վազեմ բողոքի ակցիային, ասեմ ինձ հետ հանդիպե՞ք»,-արձագանքեց նախարարը և նշեց, որ մինչ այս հանդիպման վերաբերյալ չի եղել առաջարկ: Լևոն Մկրտչյանը, արձագանքելով մտահոգություններին, ասաց.«Դուք սոցիալական արդարության հարցում դրեցիք շատ կարևոր խնդիր, թե արդյոք այլ համակարգերում խնդիր լուծվում է, թե ոչ»: Նա նշեց, որ ներկայումս խոսքը զինապարտության մասին համալիր փոփոխությունների մասին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/11/08/protest/2533599]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր